Պետականատե՞նչ

Ռուսական փիլիսոփայական միտքը, դեռ XIX դարում առաջ է քաշել ГОСУДАРСТВЕННИК տերմինը։ Այն մեծ տարբերություն ունի անգլերենի Statesmen -ից և հայերենի Պետական գործիչ-ից։ 

Կարծես թե մոտ է ֆրանսերենի état-ը , որից գերմաներենի etatist-ն է, սակայն այստեղ էլ միտքը թերևս այլ է կամ գուցե և հակառակը ՝ մարդ, որ համարում է թե պետությունը պետք է ակտիվ դեր խաղա հասարակական կյանքում։ Ռուսական государственник-ը, այն մարդն է, որ գերադասում է անձնական և անգամ հասարակական շահերին, պետական շահը։ 

Գիտեմ կլինի մեկը, որ կասի թե պետական շահը նույն հասարակության շահն է և, հետո թե առանց հասարակություն գոյություն չունի պետություն և այլն։ Բայց դա ընդամենը թյուրիմացության, թեմայի մեջ ոչ բավարար խորացած լինելու արդյունք է։ Մտածում եմ՝ ՊԵՏԱԿԱՆԱՍՏԵՂԾ, ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏ․․․ Ոչ՛ սրանք լռիվ այլ բաներ էն։ Մեզ օդի պես է պետք և այդ տերմինը, և այդ տերմինի իմաստի լիակատար ընկալումը։ Անկեղծ ասած՝ այդ տերմինի շնորհիվ պետք է հասկանալի դառնա, որ պետական այրը, սենտիմենտների ժամանակ չունի։ Դա թողեք դայակներին, փիսիկների սիրահարներին․․․։ 

Գուցե ընդունե՞նք ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐ-ը և դրա տակ հասկանանք՝ Մարդ, որ ընդամենը մեկ շահ է հետապնդում՝ Պետության կայացումը ամեն գնով։ Եւ այստեղ սառնասրտությունը, կոշտությունը և, անգամ, դաժանությունը շատ առավել կարևոր գործիք էն քան մնացած բոլոր գործիքները։ Ուզենք թե չուզենք, մենք պարտավոր ենք համակերպվել դառը իրականության հետ և գործել ըստ պատշաճի։ Հակառակ դեպքում ՝ ծուռ հայլիների երկիր կդառնանք։

Առաջարկվեց՝ Պետականատենչ։ Կարծես թե այն ինչ պետքն է․․․

Комментарии