Շփորների ձայնի տակ

Իր կատարին հասած արևմտյան աշխարհը մտավ գաղափարական գլոբալ պատերազմների շրջան, ինչի ելքը պարզից պարզ է՝ Գերեզմանափոս։ Մի տխրեցեք։ Ամեն ինչ ունի իր անսպասելի սկիզբը, անտրամաբանական ընթացքը և տրամաբանական ավարտը։ 


Ճակատագրի հեգնանքն այն է, որ մենք, հայերս, երբեք չենք կարողացել անցնել այդ շղթայով, որ հասնենք, մեզ համար այդքան բաղձալի, բարձունքին։ Մեկ մամլուկն է հասել, մեկ թուրքը, մեկ մոնղոլը, որոնք մորթելով, ոչնչացնելով, ետ էն շպրտել մեզ։ Չգիտեմ ո՞վ է իրենց ասել ՝ Գնացեք, մորթեք հայերին, թե չէ, որ դրանք հասան իրենց ուզածին, իրանք իրար այնպես կմորթեն, որ ոչ հետք կմնա, ոչ արձագանք։ Ու այսպիսով ՝ Մենք մեր ցավերով հավերժ ենք․․․
Բայց այժմ դեռ շատերը շարունակում են իրենց փորձերը, ընթացքից թռնել արևմտյան էքսպրեսսի կամ հյուսիսային վագոնի մեջ, չհասկանալով, որ մեկ է՝ դիմացի կամուրջի հենարանները, վաղուց ժանգոտել, թափվել էն։

Չեմ ճանաչում ոչ մի բանիմաց և իրեն հարգող պատմաբան, սոցիոլոգ և փիլիսոփա, որ կասկածի տակ դնի համաշխարհային պատմական փորձով, հազար անգամ ապացուցված այն բանը, որ ցանկացած կազմավորում անցնում է կոնրետ փուլեր -- Կազմավորում և դանդաղ տարածում, հետո համակարգի էքսպոտենցիալ աճ, հետո գալիս է դետերմինացված իներցիայի փուլը, հետո վրա է հասնում համակարգի լճացման փուլը (stagnation) և, վերջապես, դեգրադացիայի փուլը, որի ընթացքում և ցանկացած բան կազմաքանդվում է։ Հետևապես, գիտական աշխարհում, ոչ ոգի մտքով չի անցնի հերքել, որ Եվրոպայի (Ամերիկայի, Պապուա Նոր Գվինեայի) վերջը գալիս է։ Խնդիրն այլ է՝ ԵՐԲ է այդ վերջը գալու։ 

Եւ այդ հարցի, պատասխանը սոցիոլոգների ձեռքում է, որոնք առանձին-առանձին հատկանշական երևույթների հիմման վրա կարող էն որոշել թե երբ է պետք սպասել կազմաքանդման տեկտոնիկ շարժերը։ Եվրոպան անցել է բոլոր փուլերով և անցած դարի սեքսուալ հեղափոխության շփորների ձայնի տակ, անցել է դեգրադացման փուլ, անցել իր ճանապարհը և սկսվել էն տեկտոնիկ այն շարժերը, որոնք սպասվում էին։ 

Քանի որ Եվրոպայում բախվել էն ոչ միայն բարձր ֆինանսական և գաղափարական կողմերը՝ Լիբեռալ - Կոնսերվատոր, այլև բախում է ընդանում կենցաղային մակարդակով երբ մի կողմից ավանդական մարդն է, մյուս կողմից իբր modernity մարդը, որոնց պատկերացումները "կատարյալ մարդ"-ու մասին չէն համնկնում, ապա շարժը արագանում է։ Դա էլ քիչ էր՝ իր կրակը ձեռքին, կռվի մեջ է մտնում բոլորովին այլ մենտալիտետի մարդը՝ միգրանտը ու ․․․․․ 

Այսինքն եթե առաջ կարելի էր ասել, որ Եվրոպայի վերջը մենք չենք հասցնի տեսնել, ապա այժմ ակնհայտ է, որ բացի Սովետի քանդումը դա էլ կտեսնենք։ Անշուշտ՝ ամեն ինչ կապակցված է և իմաստ էլ չէր ունենա խոսել սրա մասին, եթե չլիներ այն վտանգը, որ պայթյունի ալիքը մեզ էլ կհասնի։

Комментарии