Ասենք, որ մարդակերին մարդ ուտելուց բռնում ես, որքա՞նով է խելամիտ իրեն ձայնի իրավունք տալ, որ հետո էլ առիթավորվի ու դեռ քեզ էլ մեղադրի թե իր մարդկային իրավունքները ոտնահարել ես։ Այն ինչ այժմ կատարվում է Հայաստանում, արդյո՞ք նույնը չէ։
Պարոն վարչապետ (#NikolPashinyan) դադարեցրեք թավշյա խաղերը։ Դրա շնորհիվ կարելի է ստեղծել միայն կեղծ ժողովրդավարություն, այն էլ երկրի համար չափազանց վտանգավոր։
Իրական ժողովրդավարությունը կարելի է ստեղծել միայն մաքուր դաշտում։ Դուք չէք կարող ցորեն ցանել և բերք ստանալ այն դաշտից, որը նախապես չեք մաքրել մոլախոտից։ Բացառվում է։
Մեր երկրում աճում է սուտը, կեղծիքը, բամբասանքը, հերյուրանքը, հայհոյանքը, ատելությունը և այս ամենը հմուտ, մեծ ախորժակ ունեցող, մարդակեր սցենարիստների ձեռքով։ Դա կբերի կատաստրոֆիկ հետևանքների արդեն շատ մոտ ապագայում։
Աշխարհը թքած ունի Հայաստանի վրա։ Իմիջի խաթր մի վտանգեք մեր ապագան։ Թարգեք թավիշը, այլապես վաղը կտեսնեք թե մարդիկ ինչպես են անձնական հաշվեհարդար տեսնում իրենց և իրենց բարեկամների հասցեյին վիրավորանքներ հնչեցրած մարդկանց հետ։ Եւ արյան հոսքը չեք կանգնեցնի։
Ձեր թավիշը, շատ ավելի մեծ արյան պատճառ կդառնա։

Комментарии
Отправить комментарий