вторник, 27 августа 2019 г.

Ու՞մ ծրագիրն է Լիդիանը

«Հետք»-ն ուսումնասիրում է «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի և նրա դուստր ընկերությունների գործունեությունը և փորձում պարզել նրանց բաժնետերերին:


«Հետք»-ն ասում է՝
"IFC (Միջազգային ֆինանսական կորպորացիա)-ն, «Լիդիան»-ի բաժնետերերից մեկն է, ընդ որում՝ մեր ունեցած փաստաթղթի համաձայն՝ ամենախոշորը:"
 Ակնհայտ է, որ IFC-ն շատ ճկուն կառուցվածք ունի և այդ ճկունության շնորհիվ կարողանում է քողարկված սպասարկել որոշ պետությունների կամ կորպորացիաների բիզնես ծրագրերը երրորդ երկրներում։ Մի խոսքով IFC-ն աշխարհի ամենա խոշոր և ազդեցիկ միջնորդն է։

Ընդ որում՝ խոշոր պատվերներ իրագործելիս, IFC-ն ներգրավվում է  իր շարքերը (ասենք` IFC խորհրդի անդամ ընտրում) այդ երրորդ երկրի այն X խոշոր գործարարին, որը ի զորու է տվյալ պրոեկտի կուրատորի դերը կատարել և պետական ատյաններում լոբինգ իրագործել (ոչ անպայման օրինական ձևերով)։

Х-գործարարը, որպես պարգև, որոշակի տնտեսական առավելությունների է (praeferentia) արժանանում, բայց սա պարզապես իր կարևորության զգացումից ուռած խամաճիկ է, որի լարերը ուշ թե շուտ կտրում էն և փալասի վերածում։ Այն էլ եթե գտնվի մի հեղափոխական, որ կորոշի կրակը չգցել։

Ինչևից է՝ պատվիրատուն մնում է IFC-ի քողի տակ և թվում է թե բացահայտել նրա ծագումը անհնար է։ 

Սակայն՝ իշխանությանը հասած և, միաժամանակ, մեծ հարստություններ կուտակած, "կյանքը սանձած" անձանց մոտ փառամոլությունը դառնում է չափազանց հիվանդագին և անկառավարելի։ Նրանք, բառի բուն իմաստով խելագառվում էն այն ցնցող մտքից, որ միլիոնավոր, միլիարդավոր մարդկանց ճակատագրերի հետ էն խաղում։

 Արդյունքում՝ նրանք այլևս ի զորու չէն իրեց կյանքի տեր լինելու փաստը չարձանագրել՝ գոնե ծածուկ․․․ Կռահողը թող կռահի․․․Եւ ծնվում է ԼԻԴԻԱՆ անվանումը։ 

Լիդիա պետության անվանումից, որ այժմյան Թուրքիայի տարածքի արևմուտքում գտնվող հնավուրձ պետությունն էր, որի սահմաններում էին այժմյան Ստամբուլն և Անկարան։



Լիդիանը թուրքական պրոե՞կտ է։

Դու՛ք Էլ, սարի սիրուն ծաղկու՛նք, թաքուն մի ցավ ունիք լուռ (Հ. Թումանյան):


Ա․Ռևազյան

Комментариев нет:

Отправить комментарий