Վովա ջան կամ Նիկոլ նե պրայդյո՜տ․․․

Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է «168 Ժամ» - ի հարցերին։ Կասկածից վեր էր` իրեն ուղված բոլոր հարցերին, որ կվերաբերվեին ներկայիս կառավարության աշխատանքին (լինի դա կառառավարության ծրագիր, Արցախի հիմնահարց կամ մի այլ բան) Քոչարյանի գնահատականները պետք է, որ լինեին խիստ բացասական։ Սպասելիքները արդարացվեցին․․․





  • Դա ծրագիր է ծրագրի բացակայության մասին․․․
  • Ալիևը հեշտությամբ առավելության հասավ Փաշինյանի նկատմամբ․․․
  • Հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամության առումով չափից ավելի բարձր սպասումներ առաջացրեց․․․
Այս "մտա"- տարափին հաջորդեց մի վիրտուոզ կուլբիթ...

Ըստ«168 Ժամ» - ի պարզվում է, որ մամուլում և սոցիալական ցանցերում շատ են խոսում այն մասին, թե Քոչարյանի կալանավորումն կապված է ղարաբաղյան խնդրի մոտալուտ կարգավորման հետ՝ "Իբր, քանի Դուք բանտում եք՝ իշխանությունները գործարքի են գնալու

Գրողը տանի․․․ Ահա թե ինչ խորն է թաքնված շան գլուխը․․․ Բա մեզ ել զոմբիացրել են թե․․․ Թուուու․․․ Տեսա՞ք՝ կորանք․․․ 

Բայց մի անհանգստացեք հարգելի զոմբիների դեմ պայքարի ելած խուճուճ ձիավորներ, առանձին ճպլներ, յանը տարած ադեկվադներ ու կապից փախած լրատվակապիկներ՝ ոչինչ կորցված չէ․․․  

Խղճի բանտարկյալ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է՝ 
Այս իշխանության օրոք ոչինչ բացառել չի կարելի։ Այսպես թե այնպես, ես խանգարելու եմ Ղարաբաղի «հանձնման» ցանկացած փորձ՝ անկախ իմ գտնվելու վայրից։
Հենց այդ պահին, հեռավոր Նամիբիայի մայրաքաղաք Վինդխուկի արվարձաններից մեկում, խորը քնից արթնացավ հնուց վտարանդի, ալկաշ ու չարքաշ Նազարը և, զոռով բացելով ճպռակակալած աչքերը, խրոխտ բացականչեց՝ "Չեմ տալու ու պռծ․․․ Նիկոլ նե պրայդյո՜տ․․․"։

Ու քանի դեռ մեր մեջքին այս տեսակի համառ, տոկուն, աննկուն և աներեր տիպաժներ կան, անհանգստանալու ոչ մի կարիք չկա։ Նեգոդյայ Նիկոլը ոչ մի շանս չունի իր հայակործան պլանը իրագործելու։ Հասկացա՞ք․․․ Բա դուք գիտեք Ռոբին աղբանոցի՞ց ենք գտել։ Դեմքա՝ դեմք․․․

Ու հանկարծ չսկսեք ձեր անտաշ մեկնաբանությունները թե՝ Ռոբերտ Քոչարյանը Պուտին ախպերոչը խաբարբզիկություն է անում․․․ Այդպիսի բան չկա․․․

Այո իհարկե՛ կարող է ստեղծվել տպավորություն, թե Ռոբերտ Քոչարյանը ուղիղ տեքստով դիմում է Վլադիմիր Պուտինին

Վովա ջան՛ սրանք ձեր հետ "լավ հարաբերություններ են պահպանել, բայց ոչ թե՝ համոզմունքներից ելնելով, այլ՝ իրենց համար առավել ընդունելի ընտրության բացակայության պատճառով։ Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանական նոր թիմի և ռուսական էլիտայի աշխարհընկալումները տրամագծորեն տարբերվում են, և այդ հանգամանքն անընդհատ ներկա է լինելու երկկողմ հարաբերություններում։ Մենք գործ ունենք Սորոսի սաների հետ, որոնք, ցավոք, վատ են ճանաչում և վատ են հասկանում Ռուսաստանն ու նրա մշակույթը։"
Սակայն նախ՝ տեքստում չկա "Վովա ջան" բառակապակցությունը, իսկ մնացածը դե մարդը ցավում է, որ նոր իշխանությունները համոզված չեն, որ չկա ու չի կարող լինել հայամետ քաղաքականություն։ Ինչն ավելի ցավալի է՝ նրանք չեն ընդունում, որ իրենց գործնեությունը պետք է միայն և միայն ռուսական շահերի սպասարկմանը ուղված լինի։ Այսինքն "Սիսթեմ"-ի մարդիք չէն Վովա ջան։

Դե հետո վատա էլի, որ հայերի աշխարհընկալումները տրամագծորեն տարբերվում են ռուսական էլիտայի աշխարհընկալումներից։ Ո՞նց կարելի է դրանց աշխարհընկալումները չկիսել։ Բա չզարմանա՞ մարդը․․․ Ես էլ եմ նայում այդ ունիկալ աշխարհընկալումներ կրողների մռութիկներին ու զարմանում․․․

Ռուսական էլիտա - ունիկալ աշխարհընկալումներ կրողների պուպուշ ռոժեքը
Ճիշտ է ասում էլի՝ Նիկոլենք  վատ են ճանաչում և վատ են հասկանում Ռուսաստանն ու նրա մշակույթը։  Գյոզալ "Ուգլավոյ մագազինում կալբասնի օչերեդա"-ի տեղը ասում են "Անկյունի խանութում երշիկի հերթ ա" ու ախր հերթ էլ չկա․․․

Տակ-չտո սրանից հետո պարզից-պարզ է Վովա ջան, Նիկոլը ու իրա թայֆեն, տերմինատորների սենսեյ Սոռոսի սաներն են։ Կասկած չկա․․․ 11-րդ կարմիր բանակը խոդի տուր ու մտի Հայաստան․․․

Հա չէ՛ ջնջածները մի կարդացեք՝ Ռոբերտը դա ի նկատի չի ունեցել։ Պրոստո սեռդցեն բալետա անում լի․․․






Комментарии