Ինտեռնալները և գիպեռոսմիան․․․

Անցումային շրջանով պայմանավորված քաոսային վիճակից դուրս գալը (մեզ մոտ դեռ քաոս չկա, բայց եթե այսպես շարունակվի, ապա դա անխուսափելի է) պայմանավորված է հանրության հոգեկան ռեսուրսից, այսինքն հանրության մասը կազմող Ինտեռնալների տեսակարար կշռից։ (գրում եմ «հոգեկան ռեսուրսից» քանի որ «հոգևոր ռեսուրս» արտահայտությունը կարող սխալմամբ ընկալվի, որպես «հոգևորական ռեսուրս»)
Ինտեռնալ կոչվում են այն առանձին անձիք, ովքեր վստահ են սեփական ուժերի վրա, վճռական են, կրեատիվ են, օժտված են ազգի արջև բարցր պատասխանատվության զգացմունքով, կարողանում են ընդհանուր եզրեր գտնել ընդիմախոսների հետ և, ինչն առավել կարևոր է՝ հոգեպես կայուն են։
Որպեսզի հասարակությունը չհայտնվի քաոսային վիճակում կամ, հայտնվելիս, հնարավորինս շուտ դուրս գա այդ իրավիճակից, հարկավոր է, որ Ինտեռնալների քանակը 40% մոտ լինի։ Այս բարցր տոկոսը բնորոշ է եվրոպական երկրներին։ Մեզանում, կարծես թե բավարար է անգամ 3-5%: Պետք է հաշվի առնել աշխարհաընկալման բազում տարբերությունները + դրան՝ ըստ երևույթի, այդ մեծ տարբերությունը պայմանավորված է Անոմիա տերմինի տարբեր ընկալմամբ։ Եվրոպայում մազերը կապույտ ներկած և ավանդական ցանկացած արժեքների դեմ խոսացող աղջիկը արդեն իսկ ինտեռնալ է։ Մեզանում ինտեռնալ է այն 3%-ը, որ առանց կանչի ելավ Արցախյան ազատամարտի։ Այսինքն՝ բավարար է մտավոր ուժի 3-5% -ի համագործակցությունը տարբեր հարթակներում, որպեսզի ունենանք ռեալ, ազդեցիք Մտագրոհ իր բազում, պետության համար օգտակար, զարգացումներով։
Այստեղ մի շատ կարևոր ստորջրյա քարեր կան։ Զուր տեղը չասացի, որ առավել կարևոր է մարդու հոգեկան կայունությունը։ Բանն այն է, որ քաղաքակրթության զարգացման հետ զուգահեռ, փոփոխություններ են կատարվում մարդու հոգեկան վիճակում։ Ոչ միշտ դեպի լավը։ Սակայն, քանի որ դա ձգված է ժամանակներով, բարակ է և դժվար տեսանելի, ապա և ընկալվում է իբրև նորմա։ Իրականում ունենք հիսթերիայով տառապյալ հոգեվիճակ ունեցող բազմաթիվ մարդկանց, որ կարևոր պաշտոններ են զբաղեցնում և, նաև, մտավորականության մեջ կան այդպիսիք։ Պարզ է, որ սա անթույլատրելի է քանի որ կարող է բերել շատ վտանգավոր բաների։ Մեկը պետք է հարց տա թե՝ ի՞նչ է գիպեռոսմիան, ինչպես է զարգացել և ինչի հետեվանք է։

Комментарии