Հերսերս հանեցին

Որ սերժիստներն են ազգայնական դաշտ մտնում , դրանից ծանր բան չկա։ Պետության եղած չեղածը ծախելով գցել են պարտքի տակ , մի ամբողջ ժողովուրդ սարքել 10.000 ի կարոտ, ծիծաղել ազգի ու ազգայինի վրա , կրիմինալի հետ համագործակցած հարձակվել մարդկանց վրա, ու արտաքուստ ձևականություններ են պահպանում , իբր ազգայնական են ։

Տղերք դուք նույնն եք , ինչ ազգ-բանակ ծաղրողները , ուղղակի մյուս կողմից ` առերևույթ պաշտպանող էիք, բայց , իրականում նույն կերպ արժեզրկող։ 
Հիմա եկել եք դաշտու պադրիալ , ճիրիդ կըխաղաք ։

Ազգայնական դաշտը ցրված է , բայց խոպան չէ , որ օդում լսած թեմաները գուրզ սարքեք ու մտնեք ասպարեզ ։ Էստեղ բոլորն իրար վաղուց գիտեն , քիչ թե շատ իրար հարգում են `իրենց թերություններն ու առավելություններն իմանալով ։ Դուք օտար եք, բրդուճական ու բրդուճից խոսելու իրավունք ունեք։ 

Ներողություն եմ խնդրում այս թեմայի հետ կապ չունեցող ընկերներիցս , բայց իսկապես հերսերս հանեցին ։

Карен Авагян

Комментарии