Ցավոք սրտի ստացվել է այնպես, որ մեզանում գոյացած գաղափարները հնչեցվել են այն մարդկանց կողմից, որոնք համոզված էին, որ փիլիսոփայությունը սկսվել է իրենցից և ավարտվում է իրենցով։
Այս պատճառով է, որ կարևոր պահերին մենք ոչ թե ամուր կանգնում էինք, այլ քրտնած տեղից տեղ թռչկոտում, և պատից պատ գլուխներս խփում։ Արդյունքում բազկի ուժով հաղթում էինք ռազմադաշտում, բայց պատերազմներ տանուլ տալիս։ Այս արատի արմատում մեզ բնորոշ ծայրահեղականությունն է։
Տերտեր լինի թե ռազմիկ, ամենքը իր գաղափարում ծայրահեղական են։ Սա վերաբերվում է անգամ իմ կողմից պաշտելի Նժդեհին։
Այժմ ավելի վատ է։ Ով ասես ազգային գաղափարախոսությունից է խոսում՝ խրոխտ դեմքով գաղափարներ է հնչեցնում, պատկերացում անգամ չունենալով թե ինչ աստիճանի զգուշությամբ պետք է վերաբերվենք մարտահրավերներին, ինչ ահռելի գիտելիքներով զինված պետք է լինենք, ինչ դժվարություններով պետք է անցնենք, որ երևելի ապագայում ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ (ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ) գոնե սկիզբը դնենք։
Комментарии
Отправить комментарий